▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցներից 4 անձ է վիրավորվել, որոնցից 3-ը` խաղաղ բնակիչներ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գնդակոծությունից 4 անձ է վիրավորվել: Այս մասին Asekose.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս փոխանցմամբ` վիրավորներից 3-ը քաղաքացիական անձինք են, 1-ը՝ զինվորական:

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի` քաղաքացիական անձինք թեթև վնասվածքներ ունեն, սակայն վիճակը նորմալ է, իսկ զինվորականի կյանքին վտանգ չի սպառնում: Բոլոր վիրավորվածներն այս պահին  հիվանդանոցում են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, վիրավորվել է Կոթի գյուղի երկու բնակիչ: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը Asekose.am-ին հայտնել է, որ վիրավորները մայր ու որդի են: Վերջիններս այս պահին գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրանց ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն. վիրավորների վիճակը հիմա կայուն է:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է 1975թվ.-ին ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին