▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

34-ամյա Վլադիսլավը դաժան ծեծի է ենթարկել նախկին ընկերուհուն` իմանալու համար ով է նրա նոր ընկերը

shamshyan.com-ը գրում է. 34-ամյա Վլադիսլավ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ազատության 11 շենքի բակում իր նախկին ընկերուհուց՝ Ժաննա Կարապետյանից պահանջել է հայտնել վերջինիս ընկերոջ տվյալները և ստանալով մերժում՝ հարձակվել վերջինիս վրա, բռնություն գործադրելով՝ վերջինիս դեմքի և մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, նրա ձեռքից ստիպողաբար խլել է վերջինիս պատկանող 280.000 ՀՀ դրամ արժողությամ «Այֆոն 6» տեսակի բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին