▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան՝ այս պահի դրությամբ

Նուսայբին, քաղաք ելք ու մուտքը դադարեցված է, չկա էլեկտրականություն, բջջային և ֆիքսված կապ, ինտերնետ: Քաղաքի կենտրոնական փողոցներում մարտեր են ընթանում PKK-ի զինյալների և թուրքական զորքերի միջև, քաղաքում կան նաև թուրքական զինուժի տանկեր:

Սիլվան, անջատված է էլեկտրականությունը, չի գործում ինտերնետ կապը, բջջային և ֆիքսված կապը: Խաղաղ բնակչության շրջանում կա 10 զոհ,այս պահի դրությամբ հայտնի է երկուսի անունը միայն՝ Անդոկ և Դելիլ: Քաղաքում հիմնովին ավերվել են բազմաթիվ առանձնատներ:

Մարդին, այստեղ ի տարբերություն Նուսայբին և Սիվանին, անջատված չէ էլեկտրականությունը, սակայն փողոցային մարտեր են ընթանում, բնակչությունը պատսպարված է նկուղներում:

Դիրաբեքիր, բնակչությունը փողոց դուրս գալ չի կարողանում, աշխատում են դիպուկահարներ, քաղաքում ռմբակոծվում են ինչ որ օբյեկտներ, լսվում են շենքերի կամ պատերի փլուզվելու ձայներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին