▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմին մասնակցած ադրբեջանցիները մտադիր չեն նորից ինչ-որ բան անելու իրենց երկրի համար

Ազիկները, ովքեր մասնակցել են պատերազմին, մտադիր չեն նորից ինչ-որ բան անելու իրենց երկրի համար։

Թարգմանությունը ստորև։

Առաջին խոսողը- Ես հենց նոր եմ եկել Ումուդվարի մոտից: Մեզ ոչ մեկը չի ընդունում: Նրանց ուղեղները միայն Գյունայ Իբրագիմովայի, սիրահարություննեի ու արտիստների մասին մտքերով է լցոնված: Ես չեմ կարողանում մասնակցել Զաուրի հաղորդմանը: Գնում եմ ,,АНС,, բայց չեմ կարողանում մուտք գործել այդ հաղորդում: Եղբայր, մեզ սպանում են, ոչնչացնում են, երկիրը քայքայում են: 

Հենց որ լսում են, որ ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ ենք, մեզ ոչ մեկը չի ընդունում: Ոչ մեկ չի լսում, ոչ մեկ չի լսում: Հենց նոր եղել եմ 9-րդ բաժնում` բողոքի պատճառով ու գալիս եմ այնտեղից: Վախենում են Սաթթար Մեխրալիևից: Էլ ինչու ես այդ ուսադիրները կրում, հը՞: Եթե հիմա մեկին չափալախեմ, ինձ անմիջապես կբռնեն ու ներս կտանեն: 

Ասում է` տուր 300 մանաթ, 500 մանաթ: «Ռենջ ռովեր» է քշում: 
Թող նայեն ու ամաչեն: Եղբայրս, քրոջս տղան ծառայում են Աղդամում, Թովուզում, Գետաբեկում, իսկ նրա տղան ու թոռները թոշակ են ստանում ու թրև գալիս:
Թող ժողովուրդը տեսնի: Այդքանից հետո ես պիտի գնամ ու հայրենիքս պաշտպանե՞մ: Ո՞ւմ պիտի պաշտպանեմ: Պիտի պաշտպանեմ Սաթթարին կամ էլ մնացած նախարարների՞ն, որպեսզի նրանք կողքից նայե՞ն: Թող ամաչեն: Ումուդվարը չի ընդունում ինձ: Նրա գլուխը զբաղված է ռոմանտիկայով, սիրահարությամբ: Թող նա վերապրի այն օրերը, որ ես եմ ապրել:

Թող նկարի ու ցույց տա, որպեսզի ժողովուրդը նայի: Թող չնկարի Գյունային և ուրիշներին: Թող նկարեն նրանց մասին, ովքեր իրենց կյանքի վերջն են դրել ինքնասպանությամբ: Չորս երեխա եմ ես պահում: Ես բանվոր եմ կասպիական նավատորմում: Կրճատումներ է նախաձեռնել ու ինձ էլ հեռացնում է աշխատանքից: ՈՒր պետք էգնամ:

Երկրորդ խոսող -Զաուրը թող հավաքի մարդկանց գործերը, որ բաժանվում են իրենց կանանցից, բայց ոչ կիսի ժողովրդի հոգսը: Մենք շատ ողբալի դրության մեջ ենք: 
Այս մեդալով ինձ պարգևատրել է մեր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևը: Ես գտնվում եմ այնպիսի վատ դրության մեջ, իսկ այսպիսի հսկա պետությունը իմ մասին հոգ չի տանում:

Թող հողը թեթև լինի մահացածների վրա: Ես, որպես փախստական, մի հյուղակ եմ ստացել Մասազիրում և արդեն 9 տարի է ապրում եմ այնտեղ: ՄԻ ձեռքս էլ չի աշխատում: Իսկ նա տներ է բաժանում դերասաններին, պարուհիներին: Երևի, մենք էլ պիտի կանացի հագուստ հագնենք, որպես դերասաններ ելույթ ունենանք հեռուսատեսությամբ, որպեսզի մեզնով էլ հետաքրքրվեն:

Այս երկրում հոգ են տանում քծնողների համար, միայն: Երբ տղաները, ովքեր քաջությամբ կռվել են ու իրենց առողջությունն են կորցրել, ուզում են խոսել խիզախությունից, նրաց ասում են` «ձեններդ կտրեք, իբր, հիմա տղամարդ կա՞»:

Մենք այդ խոսքերը անձամբ ենք լսել: Եթե նրանք տղամարդ չեն, մենք տղամարդ ենք և կապացուցնեք իրենց մեր տղամարդկությունը: Հերիք է, ինչքան անարդարություններ են արել: Նրանք ծնվել են այս մարդկանց, այս ժողովրդի, խեղանդամված որդիների արյունը խմելու հետևանքով: ՄԻ օր նրանք արտաթքելու են այդ արյունը:

Այդպես չի կարելի: Մինչև ե՞րբ այս ժողովուրդը պիտի ենթարկվի տառապանքների:
Ասում են` մենք բնակարաններ ենք հատկացնում ղարաբաղյան պատերազմի հաշմանդամններին: Սուտ է: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներին տներ են տալիս միայն կաշառքի դիմաց: Մեկին-երկուսին տուն են տալիս, իսկ մնացածներից կաշառք են պահանջում: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամները, որ կռվել են գաղափարի համար, ինչպես տղամարդիկ, մնացել են փողոցներում, իսկ դերասանները, որ մատով էլ չեն կպել փամփուշտին` հանուն պետության, հանուն հայրենիքի, ապրում են ավելի հանգիստ, մեզնից ավելի լավ: Խիզախորեն կռված տղաները մնացել են փողոցում:

Ես 19 տարեկանում կռիվ եմ գնացել: Ո՞ւր է իմ ապրուստը, իմ կենցաղը: Ո՞ւր է: Ի՞նչ օգնություն է ցուցաբերել ինձ պետությունը: Այն օրից, երբ նշանակեցին գործադիր իշխանության ղեկավարին, ես գնում եմ Նարիմանովի շրջան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկնել նրա մոտ: Այդմարդը չկա: Նշված է, որ գործադիր իշխանության ղեկավարն ունի ընդունելության օրեր, իսկ այդ ղեկավարը չկա: Մարդկանց ընդունում են նրա տեղակալները: Իսկ նրանց ընդունելությունից ոչ մի օգուտ: «Մի մտահոգվիր» Մամեդով, մենք գիտենք, որ դու խիզախ կռվող ես եղել և մեր մեծ առաջնորդ Հ. Ալիևի կողմից պարգևատրվել ես մեդալով: Մենք գիտենք , ինչպիսի արժանի մարտիկ ես եղել: ամեն հանդիպման ժամանակ նրանք իմ գլխի տակ փափուկ բարձ են դնում: Արդեն իմ վզին կոշտուկներ են առաջացել: Ես արդեն չեմ կարում քնեմ այդ բարձին: Այդպես չի կարելի: Տեսեք , ինձնից բացի ինչքան վետերան-հաշմանդամներ կան, որոնց խաբում են: Բոլորին քնեցնում են, իսկ կյանքն անցնում է: Մեր մեջ ամենակրտսերն արդեն 40-ն անց է: Խեղճ Զաուրը չկարողացավ պատասխանել իր երեխաներին խնդրանքին` պապա մենք քաղցած ենք, հաց բեր մեզ: Արտասուքը աչքերին նա վերջ տվեց իր կյանքին` ինքնահրկիզմամբ: 

Իսկ հիմա ասում են, որ նա ուղեղի հետ խնդիրներ է ունեցել` միթե՞, մարդն իր երեխաների աչքի առաջ իրեն կհրկիզի: Այսպես ասում են մարդիկ, ովքեր սխալ կեցվածք են ընդունել: Եթե այդ մարդիկ վերապրեին գոնե կեսը, ինչ ապրել է Զաուրը, ապա սկզբում կվառեին իրենց երեխային, հետո իրենց: Պետք է սրա մասին մտածել: Մտածեք, որպես մարդիկ: Տեսեք, թե ինչ եզրի էր հասել այդ անբախտը, որ արդեն ամեն ինչ միևնույնն էր նրա համար: Նա համարեց, որ այս հողի վրա, այս երկրում տեղ չկա ոչ իր, ոչ էլ իր երեխաների համար: Նա ինքնահրկիզվեց: Շատերն ասում են, որ սխալ է արել` միթե մարդ իր երեխաների առջև իրեն կհրկիզի: Բայց չէ որ երեխայիդ աչիք առաջ մաշկդ վառում է, երբ ասում է «պապա ես ինչ որ բան եմ ուզում, ես հաց եմ ուզում,,: Սա հրդեհից սարսփելի է: Ներքին հրդեհը մարդուն մոխրացնում է: Նրանք դա չեն հասկանում, ասում են` սխալ է արել:

Իսկ հիմա դուք մտածեք` ճի՞շտ է արել, թե չէ: Մի՞թե, այսպիսի իրավիճակում հայտնվելը երեխայի մասին մտածել է նշանակում: Այդ տառապանքի առջև մեզնից յուրաքանչյուրն անօգնական է: Մենք ենթարկվում ենք տառապանքների: Մենք, ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներս, ովքեր իրենց առողջությունն են նվիրել հայրենիքի պաշտպանությանը, չեն կարողանում ապրել այս երկրում: Թող այս մասին անհապաղ իմանա մեր նախագահը, թող պատասխանի մեզ: Որոշ մեծամտացած չինովնիկներ ուզում են մեզ պատառ- պատառ անել ու կուլ տալ, երբ ասում ենք, որ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ ենք, մեր իրավունքի տերն ենք և ուզում ենք ապրել: Նրանք ուզում են պատառոտել մեզ ու ուտել, որպեսզի չլսեն` ,,Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ,, խոսքերը, որպեսզի չտեսնեն այդպիսի մարդկանց: Նրանք բացեբաց ցույցադրում են այդքանը:

Դե, հերիք է , էլի, այդպես չի կարելի: Նրանք, ովքեր թաքվնել էին թփուտների տակ, երբ մենք կռվում էին, հիմա հայտնվել են, տղամարդ են դարձել: Նրանք մեքենան քշում են ամենաբարձր արագության վրա, ունեն իրենց տները, իրենց տնտեսությունը: Իսկ մենք ուզում ենք փոքրիկ օթյակ: Մենք էլ ենք ուզում մեծացնել մեր երեխաներին: Իրավունք չունե՞նք: Իսկ, չէ՞, որ ամենամեծ իրավունքը հենց մերն է: 
«Գողն այնպես բարձր է գոռում, որ արդարի լեղին ճաքում է»: Սա օրինակի համար եմ ասում, բայց միաժամանակ, մեր կյանքն է արտացոլում:

Բելլա Լալայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին