▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ամիս անց Մերի Մարգարյանի գործը դեռևս բացահայտված չէ և մութ կողմեր ունի

Այսօր՝  հոկտեմբերի 29-ին, լրանում է  Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան երեք ամիսը:  Թեև անցել է բավական երկար ժամանակ, այնուամենայնիվ, գործը դեռևս բացահայտված չէ, կան շատ հարցեր, որոնք պատասխաններ չունեն:

Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հանձնաժողովային փորձաքննության օրը դեռ չի նշանակվել: 

«Քննիչը որոշումը կայացրել է մեկ ամիս առաջ և այս ընթացքում առողջապահության նախարարությունն արդեն պետք է հանձնաժողով ստեղծեր, փորձաքննության օրն էլ նշանակեր, վարույթն իրականացնող մարմինը  թույլատրել է մեզ մասնակցելու փորձաքննությանը, բայց մինչ օրս որևէ տեղեկություն չկա, թե երբ է տեղի ունենալու այդ փորձաքննությունը, առ այսօր ոչինչ չի արվել»,- Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը՝ հավելելով, որ այս փաստն իրեն և իր պաշտպանյալներին խիստ մտահոգում է:

Նշենք, որ Մերի Մարգարյանի գործով առողջապահության նախարարությունը ներքին քննություն էր անցկացնում և դրա եզրակացությունն արդեն հանձնել էր քննիչին:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և  ողջ բուժանձնակազմին:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին