▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանի պահվածքում, եթե ոչ կլիմաքս, ապա դրա նախանշանները ցայտուն զգացվում են

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երկարատև անհաջողակ քաղաքական պայքարը, հավանաբար նաև Այո-ի և Ոչ-ի իրենց մարտավարության սնանկության ու ընդհանրապես օրախնդիր չլինելու գիտակցումը կլիմաքսի մեջ է գցել Զարուհի Փոստանջյանին: Դրա վառ ապացույցը երեկվա ԱԺ-ի նիստում նրա պահվածքն ու ելույթն էր, որում եթե ոչ կլիմաքսի, ապա դրա նախանշանները ցայտուն զգացվում են:

Սույն հայկական ժառանգականը՝ ամերիկյան զոմբիացման կուրսերի  «մատոռով» ու դաստիարակությամբ, քննարկվող հարցի վերաբերյալ ոչինչ չկարողանալով ասել, բավարարվեց իրենց Ոչ ու փուչականների գործողությունների գովազդ-հայտարարություններով և ֆայլաբազարի  «վարպետների» մակարդակի ցեխ շպրտելու և փինաչու սվաղի գործընթացով…

Իրոք որ,  «սնանկություն սնանկությանց»…
Բժիշկները ճգնաժամային այս ժամանակաշրջանում առանձնացնում են կլիմաքսի մի քանի փուլեր՝ պրեմենոպաուզա, մենեոպաուզա, պոստմենեոպաուզա և պերիմենոպաուզա: Փաստորեն ԶաՌուհին դեռևս պրեմենոպաուզայի փուլում է… Երկար ժամանակ ունենք անցնելու սույն տիկնոջ հետ…

Բրիտանացի գիտնականները կլիմաքսը համարում են դեպի նոր կյանք տանող ճանապարհ…Հուսանք, որ այդ կյանքում նոր Զարուհի կունենանք… Որում ես խիստ կասկածում եմ…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին