▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնաս բարով Անթալիա... Ռուս տուրօպերատորները հրաժարվել են տոմսեր վաճառել այդ ուղղությամբ

Ռուսական բոլոր տուրօպերատորները չեղյալ են հայտարարել դեպի Թուրքիա մեկնող  չարտերային  չվերթները, ինչպես նաև դադարեցրել են տոմսերի վաճառքն այդ ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը: Վերջինս նաև նշել է, որ այն ՌԴ քաղաքացիները, ովքեր այս պահին հանգստանում են Թուրքիայում,  նրանք ավելի վաղ վերադառնալու կարիք չեն ունենա  և կվայելեն իրենց ծրագրած հանգիստը:

Հիշեցնենք, որ օրերս,  մի քանի հարյուր մարդ է հավաքվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև՝ բողոք արտահայտելու ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրքական կողմի գործողությունների դեմ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին