▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հրաչյա Հարությունյանին չվիրահատեն, կարող է հաշմանդամ դառնալ

Hraparak.am-ը գրում է.

Մոսկվայում 2013 թվականին 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված մեր հայրենակից Հրաչյա Հարությունյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, վերջինիս վիրահատություն է անհրաժեշտ: Թե Հրաչյա Հարությունյանին երբ կտեղափոխեն Հայաստան, հարազատները նորություն չունեն:

«Այս պահին դեռ նորություն չկա, բայց մենք շատ շնորհակալ ենք արդարադատության նախարարությանը, որովհետև մի քիչ գումար կար բանկում, չէինք կարողանում հանեինք, որ իրեն տրամադրեինք, սովամահ էր լինում: Արդարադատության նախարարության օգնությամբ ստացել ենք գումարները: Բայց այս պահին դեռ նորություն չկա, իրենք էլ բան չեն ասում, ասել են սպասեք, մինչև մենք Ձեզ կզանգահարենք: Սպասման մեջ ենք, բայց կապ ունենք».- hraparak.am-ի հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Միաժամանակ տեղեկանում ենք, որ Հրաչյա Հարությունյանը ողնաշարի ճողվածք (գրիժա) ունի. «Ես իր նկարներն ուղարկել եմ բերդ, հիմա նկարել, ուղարկել ենք: Դեռ չգիտեմ՝ ստացել են, թե չեն ստացել, 15 օրվա մեջ են ստանում: Նա լուրջ խնդիրներ ունի առողջական, եթե չվիրահատեն, նա կարող է ապագայում հաշմանդամ դառնալ».- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին