▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց

Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով երեկ ձերբակալվել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին էլ հարազատները մեղադրում են ծննդկանի և նորածին Մարիա Հարությունյանի  մահվան մեջ: Այս մասին հայտնում են Asekose.am-ի աղբյուրները: 

Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Մերի Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն առկա է եղել Մերիի մոտ դեռևս կենդանության օրոք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին