▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 մրգեր, որոնք կանխում են քաղցկեղը

Մրգերով հարուստ սննդակարգը կարող է օգնել մարդուն պաշտպանվել քաղցկեղից: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է 40%-ով:

Մրգերը ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար: Ձեզ ենք ներկայացնում մրգերի ցանկը, որոնք օգնում են խուսափել քաղցկեղի առաջացումից:

1. Կարմիր խնձոր

Գիտնականները հայտնաբերել են, որ կարմիր գույն ունեցող մրգերը նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կարոտինոիդները, որոնց շնորհիվ միրգը ունենում է կարմիր, նարնջագույն կամ դեղին գույն, ունեն հակաքաղցկեղային հատկություն: Խնձորը պետք է ուտել կեղևի հետ միասին:

2. Մանգո

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ կանայք, ում սննդակարգում շատ է մանգոն, քաղցկեղով հիվանդանալու ռիսկը մի քանի անգամ ցածր է: Պոլիֆենոլները, որոնք առկա են մանգոյի մեջ, ունեն հակաօքսիդանտ հատկություն, նվազեցնում են սթրեսը, որը կարող է բերել քաղցկեղի զարգացմանը: Այս նյութը նվազեցնում է օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները:

3. Ցիտրուսային մրգեր

Թուրինջը, նարինջը և կիտրոնը հարուստ են վիտամին C-ով: Այս վիտամինը օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ: Վիտամին C-ն օգնում է նվազեցնել թոքերի, ստամոքսի կոկորդի և կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին