▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնագրերով «Ապահով Հայաստանում» կես ժամից ավել հերթ են կանգում` 2 հատ անվճար լավաշ ստանալու համար...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Չէ, ժողովուրդ ջան, սա, պատերազմի տարիների, նավթի կամ հացի հերթ չի...

Սա 2016 թվականն ա... ու գիտեք, թե ինչի՞ համար են էս քանակությամբ հերթ կանգնել... 

2 հատ լավաշի... ընդամենը 160-200 դրամի... ու այդ 2 լավաշը տրվում ա միայն անձնագիր ներկայացնելու դեպքում... Մարդիկ անձնագրերով, «ապահով Հայաստանում», կես ժամից ավել, ցրտին, հերթ են կանգում, ինչ է թե 2 հատ անվճար լավաշ ստանան...

Խղճացողները` կխղճան...

Ես երկու բան կասեմ.

1. Աբսուրդը էն ա, որ հենց էս մարդիկ են Սերժին ու ՀՀԿ-ին ձայն տվողները:

2. Նման տեսարաններից հետո երկրաշարժի, պատերազմի, շրջափակման, ԽՍՀՄ փլուզման, փախստականների ներհոսքի ժամանակաշրջանի մասին բացասական արտահայտվելը ուղղակի անբարոյականություն ա:

Ինչ խոսք, նոր սահմանադրությունը այս հարցը նույնպես կլուծի, համենայնդեպս հերթի մեջի «այո» քվեարկողների հույսերով...

Հարութ Ուլոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին