▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ուզունյանը ցանկանում է հրաժարվել դատարանի նախագահի պաշտոնից

a1plus.am-ը գրում է. Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն Արդարադատության խորհրդին դիմում է ներկայացրել՝ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվելու եւ դատարանում որպես դատավոր աշխատելու մասին: Այս մասին հայտնեց դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանն, ում խոսքերով՝ փետրվարի 12-ին Արդարադատության խորհուրդը կքննարկի՝ բավարարել Սամվել Ուզունյանի բողոքը,  թե՝ ոչ:

Ի դեպ, Սամվել Ուզունյանը  արդեն 12 տարի է, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին