▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի խնդիրը չի լուծվի, քանի դեռ չի վերականգնվել ամենակարևորը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Գյումրու ֆենոմենը, կամ ինչպե՞ս օգնել «օգնության» ասեղի վրա արդեն համարյա 30 տարի նստած քաղաքին։ Լուրջ հարց է, ավելի լուրջ, քան ընդունված է  համարել ու նաև ավելի բարդ։

Բոլորն օրինակ գիտեն, որ Գյումրիում դեռ կան մարդիկ, ովքեր դոմիկներում են ապրում, բայց քչերը գիտեն, որ այդ մարդկանցից շատերը տուն ստացել են, հետո վաճառել ու վերադարձել դոմիկներ։ Ասեմ ավելին՝ մի հատ տուն ստացող ընտանիքներ էլ կան, որ շարունակում են դոմիկում ապրել։ Ասեմ ավելին, կան ընտանիքներ, ովքեր տուն ունեն, բայց շարունակում են դոմիկում ապրել, որ օգնություն ստանան․․․

27 տարի դեպի Գյումրի գնացող օգնության հոսքը, որը վատ էր կառավարվում ու անարդյունավետ է բաշխվում, բերեց նրան, որ Գյումրու բնկաչության մի հատ շերտ պարզապես դարձավ պարազիտ ու «շնից մազ պոկելն էլ ա քյար» սկզբունքով, պատրաստ է նույն դոմիկներում ապրել, ինչ է թե որոշակի պարբերականությամբ օգնություն ստանա՝ ոչինչ չանելով։

Գյումրիի խնդիրը չի լուծվի, քանի դեռ չի վերականգնվել ամենակարևորը՝ տնտեսական ենթակառուցվածքը։ Մարդուն կարելի է 10 հատ տուն տալ, ինքը մեկ է կվաճառի դրանք, եթե աշխատանք չունենա, իսկ Գյումրին խոշոր արդյունաբերական կենտրոն էր մինչև երկրաշարժը՝ հազարավոր աշխատատեղերով։ Դրա համար, ոչ թե պետք է նոր բնակարաններ կառուցել առաջին հերթին, այլ գործարաններ, պետք է ոչ թե մի քանի կիլո բրինձ տալ մարդկանց, այլ այդ մի քանի կիլո բրնձի փողի հաշվին, ավելի բարձրացնել այդ նորաստեղծ աշխատատեղերի վարձատրությունը։ Իդեալականում, պետք  է նաև օրենք, որը ոչ միայն առաջնահերթություն կսահմանի գյումերիցիների համար՝ այդ աշխատատեղերը ստանալու հարցում, այլ ինչպես ԽՍՀՄ-ում էր՝ կպարտադրի ամենակարիքավոր խմբերի ներկայացուցիչներին աշխատել այդ ձեռնարկություններում, որ փող աշխատեն ու ընտանիք պահեն։

Կոնստանտին Տեր-Նակալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին