▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սողոմոն Թեհլերյանը «վերադարձել» է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորքի Թեքեյան Մշակութային Միության Մհեր Մկրտչյան թատերախումբն անցած տարի այս օրերին ԱՄՆ-ում ներկայացրել էր  Պերճ Զեյթունցյանի «Ոտքի', դատարանն է գալիս» պիեսը՝ նվիրված է հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ,  վրիժառու Սողոմոն Թեհլերյանի գործունեությանը:

Օրերս այն ներկայացվեց նաև հայ հանդիսատեսին: Դերակատարներն էին Հարութ Պարսումյանը (Սողոմոն Թեհլերյան), Գառնիկ Ներսեսյանը (Թալեաթ փաշան), Հակոբ Վարդիվառյանը (Հովհաննես Լեփսիուս), Արմենակ Գուրուշյանը (Հենրի Մորգենթաու, Ֆայեզ Էլ Հուսեյն) և այլք:

Թեհլերյանի դերակատարն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն  հայտնեց այս դերն իրեն վստահելու համար:

Մեր հարցին, թե ի՞նչ զգացողություններ ուներ, երբ հայ վրիժառուի դերն էր կատարում և արդյոք այսօր մեզ պե՞տք են թեհլերյաններ, Պարսումյանը պատասխանեց.

«Երբ տեղեկացա, որ Զեյթունցյանի «Ոտքի', դատարանն է գալիս» պիեսն է բեմադրվելու, խնդրեցի, որ Թեհլերյանի դերն ինձ վստահեն, հատկապես որ մինչ օրս ընտանիքս Հալեպում է: Իմ կարծիքով՝ 100 տարի առաջ տեղի ունեցած ջարդը դեռ չի վերջացել: Այսօր էլ սիրիահայերի են սպանում, նույնը կատարվում է նաև Արցախում»,-նշեց Հարութ Պարսումյանը՝ շարունակելով.

«Մի քանի օր առաջ Վերնսիաժում մի կին իր դստեր հետ կանգնած էր, ինձ էին նայում ու խոսում էին: Մեկ էլ, թե ինքն է, Սողոմոնը: Նշանակում է, որ կարողացել եմ տպավորել հանդիսատեսին, չնայած որ սկզբում մի փոքր երկմտեցին այս դերն ինձ տալուց,  քանի որ ես Սողոմոնի նման  միջահասակ և նիհար չէի:

Ինչ վերաբերում է հարցին, թե այսօր պե՞տք են թեհլերյաններ, պատասխանեմ, որ այո, քանի որ թուրքը մնում է թուրք, հայը՝ հայ: Եթե անհրաժեշտ լինի՝ ես ինքս կվարվեմ Թեհլերյանի նման»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին