▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ ջան, քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել. զոհված Սարգսի վերջին խոսքերը

168.am-ը գրում է.

Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանն ընդամենը 2.5 ամսից կավարտեր ծառայությունը: Սարգիսը գնդացրորդի օգնական էր: Ծնվել էր 1995թ., Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ.: Ծառայում էր Թալիշում: Նա այդպես էլ չիմացավ, որ մայրը վատառողջ է, և, որ վիրահատվել էր: Նա միշտ երազում էր իր տունն ունենալու մասին: Միշտ ասում էր՝ «մա՛մ ջան, դու մի մտածիր, ես կգամ, կաշխատեմ, իմ ուզած տունը կառնեմ, մա՛մ ջան, չմտածես»: Նույնիսկ ծառայության ընթացքում նա ամեն տարի մարտի 8-ին զանգում էր, քույրիկին խնդրում էր՝ ծաղիկներ գնել և իր կողմից նվիրել: Սարգիսի մայրիկի հետ զրույցը շատ ծանր էր. նա վատառողջ էր և վիրահատությունից դեռ չէր ապաքինվել: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հուզվում և հևում էր ցավից: Նրանք տուն չունեն. ժամանակին Հրազդան քաղաքում տուն էին էին վարձակալում, սակայն Սարգիսի մահից հետո տիկին Թամարան ժամանակավոր տեղափոխվել է Հրազդանում բնակվող եղբոր տուն:

«Նա փրկել է իմ հայ ժողովրդին»
Սարգիսի մայրը` տիկին Թամարան, որդուն նկարագրելիս՝ ասում է` խելոք էր, հասկացող, լսող, դաստիարակված. «Ցավոք, բախտ չուներ իմ երեխան: Չնայած ես հպարտանում եմ. ինքը փրկել է իմ հայ ժողովրդին: Շատ հասկացող երեխա էր` հարգանքով, շնորհքով: Դպրոցում երբեք ու երբեք նկատողություն չի ստացել: Բանակում էլ հանգիստ ծառայել է, կարգապահ էր: Շատ փակ երեխա էր. ոչինչ չէր ասում: Հարցնում էի, ասում էր` մամ ջան, ամեն ինչ լավ է, ընտիր է, ոչինչ չկա, մի՛ մտածիր: Իմանալով, որ վատառողջ էիգ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը:

Սարգիսը 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Անձնագրային խնդրի պատճառով Սարգիսը չի կարողացել ավարտել 11-րդ դասարանը, եկել էր Հայաստան` ծառայելու նպատակով: Ասում էր` «Մամ ջան, ես ուզում եմ գնալ, ծառայել»։ «Իմ երեխան բանակից չէր փախչում: Ձգտում էր գալ ծառայության: Բայց երբ եկանք, իմացանք՝ ծնոտի հետ կապված խնդիր կա, ասացինք` այդ խնդրին լուծում տանք, հետո գնա ծառայության: Բայց չստացվեց, երեխան գնաց»,- ասում է մայրը:

Տիկին Թամարան պատմում է, որ որդին զբաղվում էր սպորտով` վոլեյբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ. «Շատ էր սիրում: Ինչ պատմեմ՝ տեսնում եք` մեդալները, գովասանագրերըգ»: Հեռախոսազրույցների ընթացքում էլ Սարգիսը հիմնականում ընտանիքի անդամների, հարազատների առողջությունից է հետաքրքրվել, ու, թեև մայրը վատառողջ է եղել, որդուն դրա մասին չի ասել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին