▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի շուկայից գնած ծխախոտի տուփի մեջ հայտնաբերել է 3-րդ դասարանցի աղջկա նամակը զինվորին

 hraparak.am-ը գրում է. Երեկ Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված սեմինար-քննարկման ընթացքում հոգեբան Աշոտ Հակոբյանը, խոսելով պատերազմական իրավիճակից եւ զոհված զինծառայողների ընտանիքներից, անդրադարձել էր սահման ուղարկվող պարենամթերքներին, որոնք այդպես էլ ամբողջական տեղ չեն հասնում:

Hraparak.am-ի հետ զրույցում Աշոտ Հակոբյանը մի ուշագրավ դեպքի մասին պատմեց, որը պատահել է իր ծանոթի հետ. «Գյումրու շուկայից տուփով սիգարետ գնեց, բացեց տուփը եւ միջից հանեց երրորդ դասարանցի աղջկա նամակը ուղղված հայ զինվորին»: Ծխախոտը գնած անձնավորության հետ չհաջողվեց զրուցել: Բայց սա պատերազմական իրավիճակում մեր հասարակության կողմից թերևս ամենատգեղ քայլն է: Մի կողմից ջանք ու եռանդ չենք խնայում զինվորի կողքին կանգնելու համար, մյուս կողմից` ոմանք, իրավիճակից օգտվելով, անձնական շահ են հետապնդում: Այս դեպքը ցույց է տալիս, որ իսկապես, Արցախ ուղարկվող օգնությունների շուրջ ծագած մտահոգությունը անհիմն չէ, մնում է սպասել քննության արդյունքներին:

Աշոտ Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ այլ հարցերի եւ մի շարք հետաքրքիր դիտարկումներ արեց: «Պատերազմը ապրիլ մեկից առաջ էլ էր, հետո էլ է: Իշխանությունը որդեգրել է քառօրյա պատերազմ տերմինը, եւ այնքան գռեհիկ է, երբ անգամ ապրիլի մեկին զոհված զինվորի՝ պատերազմի հերոսների մեջ ընդգրկելու հարցն է քննարկվում: Այսինքն՝ ապրիլ մեկից առաջ հերոս չէին, ապրիլ մեկից հետո հերոս են»:

Նա եղել է Շիրակի մարզից զոհված 12 հերոս տղաների ընտանիքներում, հոգեբանին զարմացրել եւ ցնցել էին երկու տիպական առանձնահատկություն, որոնց հանդիպեց գրեթե բոլոր 12 զոհվածների ընտանիքներում: «Առաջինը, որ մենք մտածում էինք այդ ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու մասին, մինչդեռ ավելի շուտ իրենք մեզ աջակցեցին:Պետք էր ուղղակի տեսնել, թե մայրը, ծնողը ինչպիսի արժանապատվությամբ ու խորին գիտակցությամբ էր իրավիճակը գնահատում: Երկրորդ առանձնահատկությունը, որը նույնպես խիստ տիպական էր բոլոր ընտանիքներում առկա ծանր սոցիալական խնդիրներն էին:Չնայած ծայրագույն սոցիալական վատ վիճակին, նրանք ընդունում են իրենց մեկնած ձեռքը, բայց միևնույն ժամանակ 10-րդական համարելով այն: Չեմ կարող բոլորի ընտանիքներին հատ առ հատ թվել, բայց Մեծ Մանթաշից նահատակված Արգիշտի Գաբոյանի ընտանիքը գյուղի հին ճաշարանում է ապրում, եւ այդպես շարունակ….»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին