▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան նպատակներ ուներ. ընտանիքին օգնելու համար Սարգիսն ուզում էր Իտալիա գնալ՝ քրոջ մոտ

Haynews.am-ը գրում է.

Այս գիշեր Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է ապրիլի 30-ին Թալիշում ընկերոջ կյանքը փրկելիս ծանր վիրավորում ստացած 20-ամյա Սարգիս Գասպարյանը, ով վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում:

Սարգիս Գասպարյանն Արցախից է, ապրում են Շուշի քաղաքում, ունի երկու քույր:

Սարգիսի մեծ քույրը՝ Ինգան, ով նամակով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, HayNews.am-ի հետ զրույցում նշում է՝ եղբայրն այնքան նպատակներ ուներ. «Սարգիսն ավարտել էր ժամկետային ծառայությունը սույն թվականի փետրվարի 5-ին, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ կրկին վերադարձել էր դիրքեր՝ թշնամուց պաշտպանելու իր հայրենի հողը և արդեն 20 օր գտնվում էր դիրքերում։ Բանակից որ վերադարձավ, ուզում էր նորից հետ վերադառնար, աշխատանքի անցներ այնտեղ, բայց ամեն օր ձգձգվում էր այդ գործը, մինչև տեսաք՝ ինչ եղավ»,-ասում է նա:

Ինգան Իտալիայում է ապրում: Պատմում է՝ եղբոր պլանների մեջ է եղել գնալ քրոջ մոտ, այնտեղ աշխատել՝ ընտանիքին օգնելու համար, որն այս պահին ծանր վիճակում է: «Ասում էր՝ կգամ ձեր մոտ, հայկական «բիստրո» կբացենք, թող բոլորն իմանան մեր ազգային ուտեստների մասին»,-ասում է Ինգան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին