▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մելքումյան` թշնամու տանկը խոցած 19-ամյա զինվորը

Mediamax.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժին մարդկային, նյութական մեծ վնաս հասցրած ու սխրանքներ գործած հայ զինվորականներից շատերը երիտասարդ էին՝ շարքային զինվորներ, որոնք պատվով կարողացան կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Նրանցից մեկը 19-ամյա զինծառայող Հայկ Մելքումյանն է, ով Արցախի հարավում տեղակայված հենակետերից մեկում Մեդիամաքսի թղթակցին պատմել է, թե ինչպես խոցեց հակառակորդի տանկն ու ինչ փոխեց ապրիլյան պատերազմը նրա կյանքում:

Արդեն 15 ամիս է՝ ծառայում եմ: Ապրիլի 4-ին հակառակորդը տասից ավելի տանկերով շարժվում էր մեր ուղղությամբ: Ընկերս՝ Մարատ Պետրոսյանն, արդեն հարցրել էր երկու տանկ խոցել: Հետո անձրեւ սկսվեց, ցուրտ էր: Տարածքը, որտեղ մենք էինք, դիպուկահարների նշանառության տակ էր, Մարատը չթողեց ինձ գնամ բաճկոն բերելու, ինքը գնաց: Այդ ընթացքում տանկերը շարժվում էին դեպի մեզ: Որոշեցի՝ կրակում եմ: Հակատանկային համակարգով՝ ֆագոտով, խփեցի թշնամու մի տանկը: Այն շարքից դուրս եկավ երկրորդ արկից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին