▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում հուղարկավորվել է ևս մեկ սպանված զինծառայող. երկրի ՊՆ-ն լռում է

razm.info-ն գրում է. Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյուքնում Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ, նախնական տվյալներով երեկ` մայիսի 1-ին, հայ-ադրբեջանական շփման գծի Թարթառի հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, ում այսօր հուղարկավորել են Բաքվի Սաբունչու շրջանի գերեզմանատանը:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները դեռևս որևէ տեղեկություն չեն հայտնել զինծառայողի մահվան մասին:

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով. ենթադրաբար սպանվել է 2016-ի մայիսի 1-ին, հուղարկավորվել` մայիսի 2-ին

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդով. ենթադրաբար սպանվել է 2016-ի մայիսի 1-ին, հուղարկավորվել` մայիսի 2-ին

Սպանված զինծառայկողի անունը Էլմար է, իսկ ազգանունը նախնական տեղեկություններով Մամմեդով: Նշվում է, որ զինծառայողը ծառայության է մեկնել անցյալ տարի, սակայն համազգեստով նկարներից մեկում երևում է, որ 2015-ին զինծառայողն արդեն պետք է զորացրվեր: Ենթադրվում է, որ սպանվածը կարող էր լինել նաև պայմանագրային: Տեղեկությունները դեռևս հստակեցվում են:

Հատկանշական է, որ, չնայած զինծառայողի թաղման նկարներին, որոնցում երևում են նաև Սաբունչիի շրջանի ադմինիստացիայի կողմից տեղադրված ծաղկեպսակներ, զինծառայողի մահվան մասին մինչ այժ որևէ տեղեկություն, բացի սոցցանցային գրառումներից, չի հաջողվել հայտնաբերել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքումԱդրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Էլմար Մամմեդովի գերեզմանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին