▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր շենքի պատերի վրա մարմնի տարբեր մասեր են. ի՞նչ վնաս է հասցրել 63 երթուղու պայթյունը բնակիչներին

Blognews.am-ը գրում է. Ապրիլի 25-ի ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում,  63 երթուղու պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասներ է հասցրել հարևան շենքերին. կոտրվել են բնակարանների ապակիները: Չնայած քաղաքապետարանը լուծել է շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասը, բայց ոչ լիարժեք:

«Մեր շենքի պատերի, պատուհանների և ծառերի վրա մարմնի տարբեր մասեր են, արյան հետքեր և ամբողջ տարածքում շատ տհաճ հոտ է տարածվել: Տարածքում ճանճեր են հավաքվել և մենք չենք կարողանում պատուհանները բացել»,-մեզ հետ զրույցում պատմեց առաջին հարկի բնակիչ՝ Հռիփսիկ Գրիգորյանը:

Այս հարցով շենքի բնակիչները դիմել են քաղաքապետարան և առաջողջապահության թեժ գիծ են զանգահարել, բայց հարցին այդպես էլ լուծում չի տրվել. «Իհարկե շնորհակալ ենք, որ քաղաքապետարանից եկան և փոխեցին կոտրված ապակիները, բայց այս հարցով շատ ենք անհանգստանում, քանի որ այս տարածքում երեխաներ են խաղում, չգիտենք՝ ինչ կարող է լինել. շատ հակահիգենիկ վիճակ է»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին