▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում վաճառում են զինվորների համար հավաքված արյունը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով ադրբեջանցի լրագրող Էլչին Հասանովի ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը, տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ ապրիլի 1-ից մինչև 4-ը ղարաբաղյան ճակատում ընթացած մարտերի ժամանակ վիրավորված զինծառայողների համար հավաքված արյունը վաճառվում է:

Նշում են, որ լրագրողն անձամբ իր աչքերով տեսել է, թե ինչպես են Սումգայիթի շտապ բուժօգնության հիվանդանոցի բժիշկները վիրավոր զինվորների համար հավաքված արյունը 130 մանաթով վաճառում հիվանդների հարազատներին:

Հ. Գ. Ադրբեջաներենում կա մի ասացվածք` qanı yerdə qalmaz, որ բառացի թարգմանվում է այսպես՝ «արյունը գետնին չի մնա»: Սա կիրառվում է «պարտադիր վրեժը լուծել» իմաստով, սակայն մեր հարևանների բժիշկները ենթադրաբար «չիմանալով» հայտնի խոսքի իսկական իմաստը, ցանկացել են հավաքված արյունը գետնին չթողնել:

Արտյոմ Տոնոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին