▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը աղմկահարույց դեպքի առիթով

Երեկ տեղի ունեցած  «Analitik.am» կայքի  սեփականատեր Ա. Հովհաննիսյանի  ձերբակալության ևհարուցված  քրեական գործի վերաբերյալ  տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ  պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ  մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն  ու ադեկվատ  արձագանքը:

Տեղի ունեցած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու առկա փաստական  հանգամանքները  բավարար  են եզրակացության  համար: Պատգամավոր Ուրիխանյանը  համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ  մարդ պետք  է օգտվի  իր  իրավունքների  պաշտպանությունից: Այս գաղափարին է հավատում  Տ.Ուրիխանյանը, դրա կրողն է, և այդպիսի պետություն է նա ցանկանում կառուցել:

Ձերբակալված անձը  վաղուց էաչքի ընկել անպարկեշտ ու անբարո գործունեությամբ, և դրա մասին այսօր մամուլում հայտարարում  և համացանցում գրում են բազմաթիվ հեղինակավոր գործիչներ: Անշուշտ, հիշյալանձի արարքները կարելի էր արհամարհել, եթե չնկատվեր նրա սանձարձակ  հանդգնությունն  ու հղումով  ազդեցիկ  հովանավորների վրա  անպատժելիության զգացումը:

Միևնույն ժամանակհայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ  սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ  նա  կարող է երբևէ դարձի գալ ու  ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում  ցուցմունքներ տալ  նրա դեմ, առավելևս  նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը:

ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին