▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու վախը մի մահ է

Ժողովուրդն ասում է՝ երկու վախը մի մահ է։ Ադրբեջանում շան պես վախենում են Արցախի անկախության ճանաչման գործընթացից։ Հասկանում են, որ գործը Հայաստանով չի սահմանափակվելու ու պաշտոնական Երևանի օրինակին կհետևեն նաև այլ մայրաքաղաքներ։ Ու այդժամ Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն բացատրել իրենց քաղաքացիներին, թե ինչու այդպես ստացվեց։ Չէ՞ որ Ալիևը տարիներ շարունակ պնդում էր, որ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ 
Ալիևի հերթական այդ սուտը նույնպես բացահայտման եզրին է։ Այդ սպառնալիքը դամոկլկամ սրի պես ձիու մազից կախված է նրա գլխավերևում։ Տեսնենք, թե ինչ քայլ կկատարի Ադրբեջանը...

Հրանտ Մելիք-Շահնազարյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին