▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում զինվորներին

Որպես, արդեն ՀՀ ԶՈւ պահեստազորի զինվոր , խնդրում եմ տղերք ջան , ախպոր պես թարգեք էտ քնելու վիճակում նկարվել ու տարածելը: Ես շատ լավ եմ հասկանում , որ բանակում արված նկարները ամենաքաղցր պահերից են կյանքում ու ամբողջ կյանքում հիշողություն են մնալու , բայց լիքը մարդիկ էտ նկարները նայելով սխալ պատկերացում են կազմում , մտածում են , որ ամեն օր դուք գետնին եք քնում , որ մրսում եք ու ծածկվելու բան չունեք, որ դիրքին կանգնելու փոխարեն զենքի կողքը քնում եք: Ես իհարկե շատ լավ գիտեն , որ դա տենց չի , որ անկախ պատերազմական վիճակից , քնելու տեղեր կան , որ դիրքին չեք քնում , որ ծածկոց ունեք, բայց լիքը մարդիկ այդ ամենը չեն տեսել ու սխալ կարծիք են կազմում , թարգեք էտ պառկած նկարները ախպերներ ջան , զենքով նկարվեք ավելի լավա, ռազմականի ականջը խուլ : Ինքս էլ լիքը նկարներ ունեմ , որոնք հրապարակման ենթական չեն ու պահվում են հեռու հեռավոր ինչ որ ֆլեշկայի մեջ , բայց դուք էլ հաշվի առեք այս վիճակը ու ավելորդ մի լարեք որոշ մարդկանց բանակի ու զինվորի դեմ: Հիմա ավելի շատ ուշադրությունա սևեռված ձեր վրա, ու ձեր ամեն քայլը մեր բանակի ու զինվորների մասին կարծիք կազմելու առիթա, պատվով դուրս եկեք դրա տակից: 
Միշտ առույգ, կանգուն ու հզոր , ոչ մի քնած նկար:«grin» զմայլիկ
Ու թող ոչ մեկդ չպակասի էլ երբեք:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին