▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցական Վերջին զանգի գլխավոր միջոցառումը՝ Ազատության հրապարակում

Վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած Վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում կազմակերպված տոնական համերգով: Արդեն հաճելի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ այս օրը շրջանավարտների համար տոն կազմակերպելը: 

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ միասին այցել է Ազատության հրապարակ՝ դեպի մեծ կյանք բարի երթ մաղթելու շրջանավարտներին: Քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին: 
 Հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին նվիրված օրվա գլխավոր միջոցառումը կշարունակվի մինչև ուշ երեկո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին