▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն Սամվել Բաբայանը չէ, ԼՂՀ–ից դուրս եկած բոլոր պաշտոնյաները պետք է վերադառնան. Վահան Բադասյան

Tert.am-ը գրում է.

Արցախցի բոլոր նախկին պաշտոնյաները իրավունք ունեն և պետք է վերադառնան Արցախ` հենց այստեղ ապրելու` «թեկուզ հասարակ մարդու կարգավիճակով»: կայքի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի հրամանատար, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը, ով հայտնի է Հայաստանում և Արցախում իշխանության ներկայացուցիչների ու աներկբա իշխանություն  ունեցող գեներալների նկատմամբ խիստ սկզբունքային, երբեմն նաև` քննադատական դիրքորոշմամբ:

«Ես կառաջարկեի, որ Ղարաբաղում նախկինում բոլոր կարևոր պաշտոններ զբաղեցնողները, որ էսօր չեն գտնվում Ղարաբաղում` նախագահները, Ազգային ժողովի նախագահները, վարչապետները, նախարարները, ովքեր Ղարաբաղից դուրս են եկել, որ բոլորը գան` Ղարաբաղ` ապրեն, սա միայն կզարդարի իրենց կենսագրությունները»,-նշեց արցախցի հրամանատարը:

Սա, ըստ նրա, ամենալավ ուղերձը կլինի Ղարաբաղում ապրող ժողովրդին, նաև` Հայաստանի բնակչությանը: 

Արցախյան արմատներով Վահան Բադասյանն ինքը Արցախ ապրելու գնացել է Երևանից, վաճառել է մայրաքաղաքում իր բնակարանը ու նույնն էլ կոչ է անում այն ղարաբաղցի պաշտոնյաներին, որոնք մայրաքաղաքի էլիտար շենքերում հսկայական բնակարաններ ունեն:

«Դա մարդկանց խուճապային իրավիճակն է, և ես այսօր երևի, այն եզակի ղարաբաղցիներից եմ, որ տուն չունեմ Երևանում, բայց ես իմ տունը վաճառել եմ ու այդ գումարով ներդրում եմ արել Հադրութում, հիմա նույն բանը ես առաջարկում եմ մնացած բոլոր ղարաբաղցի պաշտոնյաներին»,-ասաց Վահան Բադասյանը:

Նշենք, որ հարցադրման առիթը Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձն է Հայաստան և այն, որ նա իր վերադարձից հետո գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում:

Ինչ վերաբերում է հարցին, թե այդ ի՞նչ առաքելություն է և արդյո՞ք այդպես է, արցախցի հրամանատարն, ի պատասխան, ասաց.«Ամեն մեկն իր դերն ունի: Ովքեր դերակատար են եղել… հիմա, ժամանակի ընթացքում բաներ են փոխվել, նոր հարաբերություններ են փոխվել, երիտասարդ սերունդ է մեծացել, բայց ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե ո՞րն է իր առաքելությունը: Եվ ինչ կարող է անել Արցախի համար այս դժվարին պայմաններում: Բայց միայն նրանց, ովքեր ուզում են օգնել, իսկ ովքեր փուչիկ են ու մենակ խանգարելու են, դրանց ես դեմ եմ»:

Առավել մնարամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին