▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայբիզնեսբանկ»-ն այսօր ինձ համար մեռավ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարց. ինչպես կարող է բանկը իր քարտից գումարը հանելիս կամայականորեն ավելացնել պահվող գումարի տոկոսադրույքը (1տոկոս է դարձրել) առանց քարտատիրոջը տեղյակ պահելու, պայմանագիրը վերանայելու???
Պարզվում է , որ կարող է: "Նոր որոշում ենք ընդունել",- հայտնեց բանկի աշխատողը:
Այսինքն, եթե բանկի տերը երազ տեսնի ու 10, 20 տոկոս դարձնի, նորմալ է???
Տեղում պարզեցի նաև, որ ArCa-յով այլևս չեն աշխատելու, ուստի կամ Վիզա դարձնեք կամ Մաստեր: Իսկ եթե չդարձնեք, քարտը վավեր է մինչև ժամկետի ավարտը, բայց ձեզանից նշածս 1 տոկոսն են գանձելու ...
Հունիսի աշխատավարձս էլ կփոխանցեն ու Ցտեսություն ABB, քանի որ այլ բանկում Վիզա ունեմ վաղուց:
Հ.Գ. Այս խայտառակությունն իմանալու համար 45 րոպե հերթ եմ կանգնել...

Իզաբելլա Աբգարյան

Asekose.am-ը պատրաստ է նաև հարթակ տրամադրել հակառակ կողմին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին