▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներին կասեմ, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունիցվերադառնալիս ինքնաթիռում իր առաջին հարցազրույցն է տվել և կիսվել իր տպավորություններով: Այս մասին հայտնում է Catholic News Agency-ն:

Հռոմի պապը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների մասին, ասել է. «Ադրբեջանցիների հետ ես կխոսեմ այն ամենի մասին, ինչ տեսել եմ Հայաստանում, այն, ինչ զգացել եմ: Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չանելը խավարի գործ է: Եվ սա ես բոլորին եմ ասում՝ հայերին, ադրբեջանցիներին: Հնարավոր է, որ նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղություն հաստատելու ձևի շուրջ, ու այս ուղղությամբ աշխատել է պետք: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ շարժվել»:

Անդրադառնալով Հայաստանից ստացած իր տպավորություններին՝ Պապը մասնավորապես նշել է. «Ես հայ ժողովրդին արդարություն և խաղաղություն եմ մաղթում : Աղոթում եմ այդ խիզախ ժողովրդի համար: Նաև շատ ուրախ էի, երբ անցած շաբաթ տեսա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ՌԴ նախագահ Պուտինի լուսանկարը … նրանք գոնե խոսում են: Իսկ Թուրքիայի մասին Հայաստանի նախագահն իր ողջույնի խոսքում պարզ ասաց՝ «եկեք գանք համաձայնության, ներենք իրար և նայենք ապագային»: Եվ սա մեծ քաջություն է այդքան շատ տառապած ժողովրդի համար, այդպես չէ՞: Եվ միայն հավատն է, որ պահել է հայ ժողովրդին։ Հայերն առաջինն են պետականորեն ընդունել քրիստոնեությունը, ու Տերն օրհնել է նրանց: Հայաստանը նաև մայր է ու երբեք չի կորցրել մայրական սիրո քնքշանքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին