▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ միակ սեր, ծնունդդ շնորհավոր.Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյան-ը ֆեսյբուքի իր էջում գրել է.Այսօր Յուրի Բախշյանը դարձավ 69 տարեկան: Ծնունդդ շնորհավոր իմ լավ, իմ կյանքի ընկեր, իմ կես, իմ երեխաների հրաշալի հայր, իմ միակ Սեր: Ափսոս, որ արդեն 16 տարի է դու երկնքում ես ապրում, ես՝ երկրի դժոխքում, որքա՜ն եմ քեզ կարոտել, որքա՜ն են մեր երեխաներն ու թոռները քեզ կարոտել:Դու միայն Արփիին հասցրեցիր գրկել, Արփին արդեն 20 տարեկան է, ֆրանսիական համալսարանի չորրորոդ կուրս փոխադրվեց, քննությունները շատ լավ հանձնեց:
Մենք արդեն յոթ թոռնիկ ունենք, Յուրա ջան:
Մեծ մխիթարություն է, մխիթարվում եմ նաև նրանով, որ մեր ամբողջականությունը չենք կորցրել, ես այսօր էլ զգում եմ քո ներկայությունը, քո ամուր թիկունքն ու հովանավոր ոգին: Ես ամուր եմ քեզանով:
Շնորհակալ և երախտապարտ եմ քեզ, իմ Սեր, իմ հրաշալի ու անկրկնելի Մարդ: Ծնունդդ շնորհավոր Յուրա ջաաաաաաաաաաաաաաան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին