▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ մեկը հոգ չէր տանում երեխաների ու հղիների մասին. հայաստանցի ականատեսը՝ Ստամբուլի պայթյունների մասին

Երևանի պետական համալսարանի դասախոս  Հովհաննես Հովհաննիսյանը  պայթյունների պահին վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայնում: Նա ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է արել. 

«Մենք մնացինք օդանավի մեջ երեք ժամ, երբ անկարգությունները սկսեցին: Օդանավակայանը պատրաստ չէր նման ողբերգության: Բոլոր աշխատակիցները փախան, որևէ մեկ հոգ չէր տանում հազարավոր երեխաների, հղի կանանց մասին,  լացում էին, գոռում: Աշխատակազմը մեզ տվեց մեր ճամպրուկները: Շատ մարդիկ չէին կարողանում դրանք տանել, քանի որ դրանք իրենց համար ծանր էին, նրանք երեխաների հետ էին: Երբ այսօր ես ճամպրուկով ներս մտա դարպասներից, անվտանգության աշխատակիցները փորձում էին առգրավել ալկոհոլային խմիչքը: Ես ընդդիմացա ու խնդրեցի պետին: Նա ասաց, եթե ուզում եմ, որ իմ գնած ալկոհոլը մնա ուղեբեռում, պետք է հետ գնամ, հանձնեմ այն ու ևս մեկ անգամ ներս մտնեմ: Ես դրա համար ստիված էի վճարել 20 եվրո, սակայն իմ մեղքով չէր ուղեբեռը  դրսում հայտնվել: Ընդհանուր առմամաբ անկարգություն ու անկազմակերպվածություն էր: Այդ օդանավակայանը լավագույնը չէ: Շատ բան կա գրելու, բայց հոգնած եմ հիմա»:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, իսկ վիրավորներին՝ 60-ի։ Պայթյունների պատճառով Աթաթուրքի անվան օդանավակայանը փակված կմնա մինչև չորեքշաբթի 17.00-ն։ Բոլոր չվերթները հետաձգվել են, ուղևորներ՝ տարհանվել։ Օդանավակայանի շենքը փակ է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին