▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնադիր խորհրդարանը» գլխատված է. Ժողովրդի ընդվզումը նոր է ձևավորվում

«Ասել, թե Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը, մի քիչ չափազանցված է, մենք պայմանավորվածության փուլում ենք, դեռևս պարզ չէ, թե ով է ներկայացնելու Խորենացի- Քրիստափոր խաչմերուկում հավաքված ժողովրդի պահանջները, աշխատանքներ են տարվում ժողովրդի կողմից ճանաչված և վստահելի հասարակական, քաղաքական գործիչների խումբ կազմելու ուղղությամբ, որը կներկայացնի ժողովրդի պահանջները: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարան»- ի անդամ Հրաչիկ Միրզոյանը:

«Հիմնադիր խորհրդարան»-ի բոլոր «դուրս մնացած» անդամները այս օրերին Խորենացի փողոցում են՝ վստահեցնում է Հրաչիկ Միրզոյանը: Նրա կարծիքով՝ ժողովրդական հուզումը նոր է ձևավորվում և հզորանալու է:

Հ. Միրզոյանի խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարան»-ը հակված չէ առաջնորդ լինելու պատասխանատվությունը միայնակ ստանձնելու: «Բոլոր քաղաքական ուժերը, որոնք առնվազն ընդունում են «Սասնա ծռեր»- ի առաջադրած երեք պահանջները, պետք է ներկա լինեն:

Պետք է հաշվի առնել, որ «Հիմնադիր խորհրդարանը» այսօր գրեթե գլխատված է, մեր ղեկավարները կա՛մ ընդհատակում են, կա՛մ բանտերում են, կա՛մ էլ կամովին զենք են վերցրել և «Սասնա ծռեր»- ի կազմում են: Մի մասին ուղղակի ռեպրեսիաների են ենթարկում. օրինակ՝ Կարո Եղնուկյանին ձերբակալել են և դեռևս չի ներկայացվել որևէ մեղադրանք, ինձ ևս կանչել էին քննության, քննիչն այնտեղ չէր, ուղղակի խլում են իմ ժամանակը, քանի որ ես կարող եմ այլ նպատակի ծառայել»:

Մանրամասները՝ 1in.am տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին