▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է տեղի ունեցել գիշերը. «Սասնա ծռեր»-ից հետո հաղորդագրություն է տարածել Ոստիկանությունը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետն Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չնայած բազմաթիվ հորդորներին՝ համացանցում ու զանգվածային լրատվության միջոցներում կրկին տարածվում են իրականության հետ կապ չունեցող, իրավիճակն ավելի սրելու միտված, սուտ ու սադրիչ լուրեր՝ ՊՊԾ գնդում և դրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Կոչ եմ անում լրատվամիջոցներին՝ զերծ մնալ չճշտված աղբյուրներ օգտագործելուց և հավաստի տեղեկատվություն ստանալու համար հետևել պաշտոնական հաղորդագրություններին»:

Նշենք, որ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը հաջորդել է «Սասնա ծռեր»-ի տարածած տեղեկությանն, ըստ որի.

«Սասնա Ծռերի հետ կապ է հաստատվել Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»:

 

Ավելացնենք, որ Ժառանգություն կուսակցության գրասենյակում առաջիկայում նախատեսված է Հիմնադիր խորհրդարանի վարչության անդամ Ալեք Ենիգոմշյանի և ՊՊԾ գնդում գտնվող Կյուրեղյան եղբայրների հայր Արմենակ Կյուրեղյանի մամուլի ասուլիսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին