▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության կողմից հասցված նյութական, բարոյական վնասի փոխհատուցման համար քաղաքացիները պետք է դատարան դիմեն

«Ղեկավարությունն այսօր ճիշտ քայլ կանի, եթե անկեղծանա ժողովրդի հետ: Գուցե նախագահը ներողություն խնդրելով ու հրաժարական տալով հերոսանա: Ժամանակն է եկել սթավելու: Կգա ժամանակ, որ նմաններին դրսում տեսնելիս մարդիկ կհարձակվեն նրանց վրա:  Կարծում եմ, որ հիմա ոչ թե ծրագրերի, այլ ելքեր փնտրելու ժամանակն է: Անթույլատրելի են քաղաքական կուսակցությունների լռությունը, պաշտոնյաների ձևական հայտարարությունները: Տպավորություն է, որ մեկը մյուսից վախենում է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ ղեկավար Խաչատուր Մարոզյանը:

Անդրադառնալով ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը, Խաչատուր Մարոզյանը նշեց, որ այս առիթով կարելի է դիմել  իրավապաշտպան կազմակերպություններին, ոչ կուսակցական հասարակական կազմակերպություններին.

«Ոստիկանության կողմից  հասցված նյութական, բարոյական վնասի փոխհատուցման համար պետք է քաղաքացիները դատարան դիմեն, որպեսզի պետությունը մեծ պատասխանատվություն ու ցավ զգա, որ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելուց, տներն այրելուց առաջ  մտածեն»,-նկատեց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ ղեկավարը: 

Ինչ վերաբերում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ապա բանախոսի կարծիքով, ցույցի լիդերները պետք է օրենքի պահանջին համապատասխան վարեն այս գործընթացները, որպեսզի այս  գաղտնի ծառայողները չկարողանան սադրանքներ անել:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին