Hraparak.am-ը գրում է.
Օգոստոսի 5-ին ի հիշատակ ապրիլյան քառօրյա մարտական գործողություններում զոհված ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի, հերոսի հարազատ Մուշ թաղամասում բացվեց պուրակ, որտեղ կանգնեցվեց խաչքար եւ Հրաչ Գալստյանի դիմաքանդակը:25-ամյա լեյտենանտը զոհվել է ապրիլի 2-ին Թալիշի բարձունքներում կատաղի մարտերի ընթացքում: Կինը՝ Անուշը, որ ԼՂՀ-ից էր, ստիպված էր ծնողների հետ տեղափոխվել Հայաստան, իսկ այսօր արդեն փոքրիկ Անահիտի հետ ապրում է Հրաչի ծնողների հետ:
Հիշեցնենք, որ Հրաչի դուստրը լույս աշխարհ եկավ նրա մահից հետո, անվանակոչեցին Անահիտ՝ ի պատիվ Հրաչի մոր: Խաչքարի եւ դիմաքանդակի բացման պատիվը ընձեռնվեց Հրաչի ծնողներին, կնոջը եւ դստերը: Հերոսի հայրը Վարդան Գալստյանը հետաքրքիր պատմություն պատմեց: Խաչքարը, որը կանգնեցվեց Հրաչի պատվին, կերտել էր Հրաչ Գալստյանի վարպետը, որին պատանեկան տարիներին խաչքարագործություն էր ուսանել Հրաչը:
18-ամյա Անուշը՝ Հրաչի կինը, սովորում է Գյումրու մանկավարժական համալսարանում: Նա ասաց, որ ցանկությունը մեծ է մանկավարժ դառնալու, իսկ ամենից մեծ ցանկությունը Հրաչի հիշատակը ամեն գնով վառ պահելն է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում