Mediamax.sport-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը խոսել է Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկ հագնելու պատճառի մասին.
Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ եմ հագնելու: Միայն ընկերս գիտեր այդ մասին, նա էլ պատրաստել էր շապիկը:
Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված:
Երբ իմացա, թե նա ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում