▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Առաքելյանի մայրը ստիպված դիմել է գերմանական իրավապահներին՝ որպես հայրենակցի խաբեության զոհ

Panorama.am-ը գրում է.

Ապրիլյան մարտերի ժամանակ Թալիշում ծանր վիրավորված զինծառայող Ռուբեն Առաքելյանը և նրա մայրը՝ Անահիտը, Գերմանիայի Բոն քաղաքում բուժում ստանալու ընթացքում մեծ դժվարությունների են հանդիպել, ծանր ապրումների մեջ ընկել: Պատճառը եղել է նրանց և Բոննի համալսարանական կլինիկայի միջև միջնորդ հանդիսացած հայազգի Վարդան Խաչատրյանը:

Ռուբենի մորաքույրը՝ Նարինե Թումանյանը, կայքին տեղեկացրեց, որ Բոնն մեկնելուց առաջ իրենք պայմանագիր են կնքում իրենց հետ կապված և իր ծառայություններն առաջարկած  «Էյ Բի Սի Գլոբալ Մեդ» բժշկական ձեռնարկության հետ, որի խորհրդատուն էլ եղել է Վարդան Խաչատրյանը:

«Մենք բացի կլինիկային գումար փոխանցելուց, 11 հազար եվրո փոխանցել ենք նաև նրա ձեռնարկությանը, որը պետք է ապահովեր տեխնիկական կարիքները՝ Ռուբենի մայրիկի կեցության հարցերը, նրանց թարգմանիչով ապահովելը: Սակայն, և Ռուբենը, և նրա մայրը այդ օրերի ընթացքում մնացել են հիվանդանոցում, որտեղ մնալն անվճար է, իսկ թարգմանիչ էլ չի եղել: Բացի այդ, 500 եվրո Անահիտից պահանջել է՝ ինչ-որ վիրուս վերացնելու համար, 4 հազար եվրո՝ սայլակների համար, 2 հազար եվրո կատետրի համար, բայց մենք հետո պարզեցինք, որ դա բուժհիմնարկի ծառայությունների մեջ է մտած եղել: Այսինքն՝ վիրուսն են վերացրել, ձրի, կատետր են փոխել ձրի, բայց ինքը Անահիտից գումարներ է կորզել: Դե Անահիտն էլ իր որդու համար ամեն ինչ արել», -ասաց տիկին Թումանյանը:

Նրա ներկայացմամբ, թարգմանական ծառայությունների համար, օրինակ, Խաչատրյանն առաջարկել է իր կնոջը՝ որպես թարգմանիչ, իսկ դստերը՝ որպես խնամակալ: Բայց Նարինեի փոխանցմամբ, ինքը մշտապես կապի մեջ է եղել Անահիտի հետ և տեղյակ է, որ ոչ խնամակալը և ոչ էլ թարգմանիչը իրենց պարտավորությունները չեն կատարել:

Ռուբենի
և նրա մոր հետ կատարվածը պարզելու և ծախսերի թափանցիկությունը ստուգելու համար վերջերս Գերմանիա է մեկնել Նարինեի ամուսինը՝ Հովհաննես Թումանյանը:

Նարինեի փոխանցմամբ, ամուսինը Վարդան Խաչատրյանից պահանջել է ծառայությունների համար վճարած գումարի կտրոնները, սակայն երկար պահանջներից հետո հաջողվել է տեսնել միայն մեկ կտրոն՝ 1200 եվրո գումարի, որը օդանավակայանից Ռուբենին ռեանիմոբիլով կլինիկա տեղափոխման վարձն է եղել: Մյուս ծախսերի համար կտրոնների պահանջը անպատասխան է մնացել. Նարինեն ասում է, որ Վարդան Խաչաըտրյանը միշտ ինչ-ինչ պատճառներով խուսափել է ներկայացնել կտրոնները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ռուբեն Առաքելյանի համար հավաքված գումարի մի մասը հափշտակել են. «Առավոտ»

Արթուր Աբրահամի ընկերն այցելում է վիրավոր Ռուբենին, իսկ հայ բժիշկը գրպանում նրա գումարը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին