▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռեր»-ի անդամ Հովհաննեսի առողջական վիճակը վատացել է, սակայն նրան չեն վիրահատում

Armtimes.com-ը գրում է.

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը վիրահատության կարիք ունի, բայց անձին պատշաճ բժշկական աջակցություն չեն տրամադրում»,- հայտարարեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը:

«Անընդհատ բարձաձայնում ենք հարցի առթիվ, որ վիրահատության կարիք կա: Արդեն չի կարողանում ոտքի մատները շարժել, բայց բժիշկներն ասում են՝ դեռ ժամանակը չէ, ակնհայտ է, որ միտում է»,- ասաց պաշտպանը՝ նկատելով, որ դիմել են ԿՄԽԿ, եւ վերջիններս պետք է այցելեն:

Ինեսսա Պետրոսյանն էլ հիշեցրեց, որ Պավել Մանուկյանին վիրահատել են ուրբաթ, իսկ երկուշաբթի որոշում է կայացվել բուժանձնակազմի հերթապահությունը դադարեցնել.

«Ունենք իրավիճակ, որ Հովհաննեսը կարող է վատանալ եւ, ընդամենը մեկ ժամ անց նրան որեւէ մեկը կարող է օգնել»,- ասաց Պետրոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին