▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Երևանի Ավան թաղամասում. տղամարդու դին գտել են վերելակում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դի կա: 

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության կայքը, ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում, ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1943 թ. ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թ. ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:

Էդմոնդ Ս.-ն օգոստոսի 24-ին, ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին