▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր ավտոմեքենայի խախտումը չարձանագրելու համար իրանցին 400 դոլար կաշառք է տվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի Հոսեյն Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են իր վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան և խախտումը չարձանագրելու դիմաց իրենից պահանջել և ստացել են 400 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու, և վերջիններիս կողմից անձամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին