▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է եղել Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանի հանցագործության դրդապատճառը. նոր մանրամասներ

Քննության վարկածով՝ Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղն օրերս գրաված Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան,: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գլխավոր վարչության քննիչները որպես առաջնահերթ շարժառիթ են դիտարկում ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի առաջ ունեցած վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Իվանովան:

Ավելի վաղ Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Արամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդություն էր ստացել:

Հիշեցնենք, որ սնանկացած գործարարը գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը՝ պատանդներ վերցնելով, սակայն որոշ ժամանակ անց բաց էր թողել պատանդներին և հանձնվել ոստիկաններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին