▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիի պանթեոնի աղմկահարույց պատմության հետաքննությունը շարունակվում է․մեղավորը կապալառո՞ւն է

Blognews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների եղբայրական գերեզմանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես արդեն տեղյակ եք մեր նախորդ նյութից, տղաների ծնողների հավաստմամբ՝ ամենը կատարվում է ՀՀ ՊՆ-ի անմիջական վերահսկողությամբ ու ֆինանսավորմամբ,  և ինչպես խոստանում են վարպետներն ու բանվորները՝ Սուրբ Խաչի տոնին հաջորդող Մեռելոցին  պանթեոնը պատրաստ կլինի: Սակայն այս պատմությանը քիչ թե շատ ծանոթ քաղաքացիներին շարունակում են հուզել դեռևս անհասկանալի մնացած որոշ հարցեր, որոնց պատասխանները  ստանալու ակնկալիքով էլ կայքը  կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Մեր այն հարցին, թե ով է կապալառու ընկերությունը, որի շուրջ ծավալվել է կոնֆլիկտը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կոնկրետ տեղեկություն չունի, բայց գիտի, որ մրցույթ էր հայտարարվել և տենդերը շահել էր հենց այդ կապալառու ընկերությունը: Թե ինչու՞ ընկերությունը թերացավ իր պայմանագրով նախատեսված պարտականությունների մեջ, Հովհաննիսյանը ևս կոնկրետ պատճառ չգիտի, բայց այն, որ Հայաստանում գրեթե բոլոր նման համագործակցություններն են ընթանում պայմանագրերի պայմանների ու ժամկետների խախտումներով՝ իր համար նորություն չէ: Թե  երբ պիտի ավարտվեին  շինարարական աշխատանքները ըստ տվյալ պայմանագրի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ  մինչև  Սուրբ Խաչի տոնը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ շինարարական աշխատանքները ժամանակին չսկսելու միակ պատճառը եղել է ծնողների ու տվյալ կապալառու ընկերության միջև ծագած կոնֆլիկտը: Ծնողները դժգոհ էին արդեն իսկ կատարված աշխատանքներից, իսկ կապալառու ընկերությունն էլ այլևս չշարունակեց պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարումը:

Թե ինչո՞ւ նոր մրցույթ չհայտարարվեց նոր կապալառու ընկերություն ընտրելու համար մեր  դիտարկմանն ի պատասխան   Հովհաննիսյանն ասաց, որ  դա չի արվել զուտ ժամանակի անտեղի կորստից  խուսափելու  համար: «Հայաստանում մեկ ընկերության հետ պայմանագիրը խզելու, նոր մրցույթ հայտարարելու, նոր ընկերություն ընտրելու ու նոր պայմանագիր կապելու համար առնվազն 2-3 ամիս ժամանակ է պետք: Կոնկրետ տվյալ շինարարական ընկերության հետ ՊՆ-ն պայմանագիրը չխզեց միայն այն նպատակով, որպեսզի ավելորդ ժամանակի կորուստ չլինի: Աշխատանքները կատարում են ծնողների կողմից ընտրված վարպետներն ու բանվորները, իսկ վերոհիշյալ կապալառու ընկերությունը միայն միջնորդ է մնում ՊՆ-ի և ծնողների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ՊՆ-ն ներկա պահին կատարվող աշխատանքների համար ծախսերի գումարները փոխանցում է այդ կապալառու ընկերության միջոցով»,- նշեց Հովհաննիսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին