▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա. Միհրան Հարությունյան

Երեկ գիշեր Ռիոյից Հայաստան են վերադարձել Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը: Հայ երկրպագուները մեծ ցնծությամբ դիմավորեցին Միհրան Հարությունյանին: Ամեն կողմից նրան շնորհավորում էին, գրկախառնվում, ինքնագիր խնդրում, լուսանկարվում: 

«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Անչափ շնորհակալ եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Սա կյանք է... Հույզեր ու զգացողություններ... Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին