Hraparak.am-ը գրում է.
Հրաչյա Հարությունյանի կինը չի կարողանում հեռախոսազանգի միջոցով խոսել ամուսնու հետ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ առաջ հնարավորություն եղել է զրուցելու, իսկ այժմ խստացրել են՝ թույլ չեն տալիս 2 րոպեից ավել խոսել. «Միայն վերցնում, ասում ա՝ կենդանի եմ, ու վերջ: Առողջական վիճակի մասին բան չգիտենք»:
Այն հարցին, թե խոսակցություններ կան, որ Պերմյակովին Հրաչյա Հարությունյանի հետ փոխանակելու են, պատասխանեց, որ երեկ Արդարադատության նախարարի տեղակալի հետ է խոսել, ասել է, որ նման բան չկա. «Ասում ա ՝ Պերմյակովը կապ չունի Հրաչյա Հարությունյանի հետ: Փոխանակում չի լինելու»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում