▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխանատու կերպով ասում եմ՝ Կարեն Կարապետյանի բերած կադրերն ինձանից լավը չեն. Աննա Գևորգյան

Lurer.com-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կադրային ջարդ է սկսել Կառավարությունում։ Նա աշխատանքից ազատել էր Հովիկ Աբրահամյանի կադրերին, այդ թվում օգնական Աննա Գևորգյանին։ Վերջինս էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ՝ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար: Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի»։ Կայքը կապ հաստատեց Աննա Գևորգյանի հետ՝ մանրամասներ ճշտելու համար։ Վերջինս, չնայած այլևս չէր ցանկանում խոսել թեմայի մասին, սակայն որոշ մանրամասներ ներկայացրեց։

-Ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը Ձեզ հեռացրել աշխատանքից։

-Ես ընդամենն ուզում եմ ասել, որ հենց պարոն Կարեն Կարապետյանն էր, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պրոֆեսիոնալ կադրը լավ կադրն է։ Ես կուզեի իմանալ, թե որոնք են այն չափանիշները, որոնցով առաջնորդվում է պարոն վարչապետը։ Եթե ինքը տեղյակ չէ, չի ծանոթացել մարդու անցած ճանապարհին, մասնագիտական հմտություններին, լեզուների իմացությանը, մարդու հեղինակությանը, քաղաքում և ՀՀ-ում ունեցած ռենոմեին, ուրեմն արդեն սխալ է։ Ինձ շատ-շատ տեղեր են ճանաչում։

-Ձեր աշխատանքային գործունեությունը կներկայացնե՞ք։

-Ես մինչև Կառավարություն գալը քաղծառայողներին եմ դասավանդել, միջազգային կառույցներում եմ աշխատել, ՀՀ սահմաններից դուրս էլ ունեմ իմ հեղինակությունը։ Ես երկու տարի Ազգային ժողովում եմ աշխատել, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում։ Այսինքն, եթե այդ ամեն ինչից ելնելով, չեն ծանոթանում քեզ հետ, չգիտեն քո մասնագիտական հմտությունները, մարդկային որակները, քո նվիրվածությունն, ապա…

Ինձ համար այս պաշտոնը, մեծ հաշվով, որևէ բան չարժի, որովհետև ես ամեն տեղ գործ ունեմ։ Ես անգամ Կառավարությունում աշխատելու ժամանակ եմ տարբեր առաջարկներ ստացել, անգամ արտերկրից։ Ես պարզապես ուզում եմ, որ այն ամպագոռգոռ հայտարարությունները, որ արվում են, կյանքի կոչվեն։ Ստացվում է՝ Դուք հայտարարում եք դա, բայց չեք անում։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս հույս ունենամ։ Ես, լավ կրթություն ստանալով, հնարավորություն ունենալով արտերկրում աշխատելու, ապրելու, ես մնացել եմ ՀՀ-ում և ուզում եմ պայքար տանել ինձ, ինձ նման մարդկանց ու այն հասարակ ժողովրդի համար։ Ես իմ ներդրումն ունեցել եմ այս երկրի մի փոքր կորիզի համար։ Ինչպե՞ս է լինելու երկրի վիճակը, եթե գալիս են ոչ իմ համար, Ձեր համար, ում համար են եկել։ Ամպագոռգոռ հայտարարություն են անում նաև տնտեսության վիճակի մասին։ Կյանքը ցույց կտա, որ տաշած քարը գետնին չի մնալու։ Ես ուզում եմ իմանալ՝ մեր երկրի վիճակն ի՞նչ է լինելու։ Ես չեմ ուզում գան, հայտարարեն ու գնան։ Ինքն էլ կգնա, հետո նորից մեկ ուրիշը կգնա։ Խնդիրը պաշտոնի մեջ չէ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին