▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Су-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը պարգևատրվել է Պուտինի կողմից

nyut.am-ը գրում է. Սեպետմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Су-34 կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովին:

«Ռոլան Գուրգենին իրականացրել է Су-34 ծրագրի ղեկավարումը: Նրա գլխավորությամբ ձևավորվել է մշակողների թիմ, ովքեր անցումային շրջանի բարդ պայմաններում կարողացել են իրականցնել օդային համալիրի հիմնական մասերի մշակումը` հանձնարարված չափորոշիչներին համապատասխան»,-ասված է «Сухой» ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ռոլան Մարտիրոսովը Պ. Օ. Սուխոյի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյում աշխատել է 1959-ից: Աշխատանքի ընթացքում զբաղեցրել է ինժեների, բրիգադի պետի, կոնստրուկտորական բաժնի պետի տեղակալի, ապա պետի, այնուհետ գլխավոր կոնստրուկտորի պաշտոնները: Նա անձնական մեծ ներդրում է ունեցել Պ. Օ. Սուխոյի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրոյի այնպիսի հայտնի ինքնաթիռների մշակման, փորձարկման ու սերիական համալրման գործընթացում առաջացող տեխնիկական բարդ հարցերի լուծումներում, ինչպիսիք են Су-7БКЛ-ը, Су-15-ը, Т-4-ը, Су-24-ը, Су-24М-ը և Су-27-ը: Նրա անմիջական ղեկավարությամբ են մշակվել և իրագործվել Су-34 կործանիչի տեխնիկական հիմնական լուծումները: Դրանք թույլ են տվել ստեղծել համալիր, որը բավարարում է ՌԴ պաշտպանության նախարարության մարտավարական-տեխնիկական պահանջներին: Այդ ինքնաթիռներով ռուս օդաչուները սահմանել են համաշխարհային 7 ռեկորդ, որոնք մինչև օրս չեն գերազանցվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին