▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր մշակույթը վաղուց է կացնահարվում...

Ինքնագլուխ հայն ավելի վտանգավոր է,քան հայի գլուխն իշխել ցանկացող օտարազգին,որովհետև մեզ մոտ խիստ զարգացած է  «փող աշխատելու արվեստը»,ինչի դիմաց ակնկալվող արդյունքը,բացառապես, սեփական շահավետությունն է:

Բայց պակաս վտանգավոր չէ և այն,երբ օտարի կողմից կառավարվող հայի արժեհամակարգը` «նյութապաշտությունն»  է:

Էս ամենը գալիս է չկրթվածությունից...

Արդյունքում,հասարակական կյանքը վերածվում է «խմբակային միավորների»,թե որ «ախպերությունն» իշխելու ավելի լայն հնարավորություններ կապահովի:

Ասել է,թե որպես համընդհանուր արժեհամակարգ,ձևավորված ազգային` մշակութային և հոգևոր ավանդույթներից,պարզապես գոյություն ունենալ չի կարող:

Մեզանում գերակա արժեք է դարձել «նյութ»-ը,իսկ այդ չարիքը «քաբաբային մակարդակից» այն կողմ անցնելու ընդունակություններ երբևէ չի ունեցել,և չի կարող ունենալ:

Այսուհանդերձ,ավելի քան պարզ ու հասկանալի է,թե քսան ու ավելի տարիներ ինչ հրեշավոր ծրագիր է իրականացվում մեր երկրում...Բառացիորեն` մասնատվում է հասարակության ամբողջականությունը:Եվ քաբաբային մտածողության,չկրթվածության արդյունքում,կամա-ակամա,էս ամենին մասնակից ենք` բոլորս:

Ձևեր թափել պետք չէ...

Մի կտոր հաց վաստակելու հնարավորությունը չկորցնելու,մի քանի հյութեղ պատառներ պոկելու,սարքովի փառքեր ու կոչումներ շորթելու,քաղաքական փոխշահավետ ներկայացումներում կայանալու,ու էլի տասնյակ նմանատիպ էժանագին ու հանցավոր ուրացումների դիմաց` մի ամբողջ ժողովրդի լինելիության հարց է վճռվում:

Էս «ներկայացումն» արդեն նողկալի է:Իջեցրեք վարագույրները...

 

Ազատ Աբրահամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին