▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատալոնիան կարող է Իսպանիայից անջատվելու մասին նոր հանրաքվե անցկացնել 2017-ին

Կատալոնիան կարող է Իսպանիայից անջատվելու մասին նոր հանրաքվե անցկացնել 2017-ին, հայտնել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնտը:

Տեղական խորհրդարանի պատգամավորների հետ իր հանդիպման ժամանակ:

2014-ի նոյեմբերի 9-ին Կատալոնիայում անցել է ինքնորոշման մասին հարցում: Այն ի սկզբանե պետք է հանրաքվեի ձեւաչափով անցներ, բայց Մադրիդի կենտրոնական իշխանությունների ճնշման տակ տեղի իշխանությունները որոշել էին հարցումով բավարարվել: Կատալոնիայի իշխանությունների տվյալներով հարցման մասնակիցների 80 տոկոսը կողմ էր արտահայտվել Կատալոնիայի անկախությանը: Սակայն ռեգիոնի ոչ բոլոր բնակիչներն էին   մասնակցել քվեարկությանը, քանի որ դրա անցկացումը սառեցվել էր կենտրոնական իշխանությունների հայցով:

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին