▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էլ պաշտոն ստացավ կառավարությունում

 ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։

Նշենք, որ մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Հիշեցնենք, որ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը կառավարություն նույնպես տեղափոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին