▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե նախկին մարզպետը նորից երդման արարողություն կազմակերպի, ուրեմն Վահե Հակոբյանը «քաշված» է

 

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանը չի կարող չեզոք դիրք գրավել սյունիքյան խնդիրների նկատմամբ: Նա անպայման պիտի աշխատի այնպես, ինչպես վարչապետն է աշխատում: Սյունիքը իր ձեռքը առնելու առաջին քայլը պիտի լինի կադրային փոփոխությունը: Այս քայլը իր թիմը ստեղծելու առաջին գրավականն է:

Ճիշտ է, դա դժվար գործընթաց է, բայց ամենակարևորն է: Նա այդ թույլտվությունը ստացել է վարչապետ Կ. Կարապետյանից, ուստի չպետք է հապաղի, այլապես կկորցնի սյունեցիների վստահությունը, քանի որ հենց այս պահին Ս. Խաչատրյանը զբաղված է իր թիմակիցներին իր մոտ պահելու գործընթացով: Շատերը դեռ չեն հավատում, որ Սուրեն Խաչատրյանի փառքը մթագնել է: Հենց այդ փաստը շոշափելի դարձնելու համար պետք է սկսվի կադրային ջարդ նախկին մարզպետի ծննդավայրից՝ Գորիսից:

Այստեղ է գտնվում ամենամեծ որջը, որի այցելուները պաշտոններ ունեն և կարողանում են վերահսկել և սարսափի մեջ պահել իրենց ստորադասներին: Եթե նախկին մարզպետը նորից իրեն հավատարմություն հայտնելու երդման արարողություն կազմակերպի, ուրեմն Վահե Հակոբյանը «քաշված» է:

Կադրային փոփոխությունների աշխատանքը դանդաղեցնելը կարագացնի Սուրիկ Խաչատրյանի դիրքերի վերակազմավորումը: Այս պահին որտեղ որ ձեռքը հասնում է և հնարավոր է փոփոխություն կատարել, պիտի անի, այլապես ուշ կլինի. կանգառում կկանգնի ու իր երթուղայինը նստող չի լինի: Հիմա Սյունիքում պարապուրդ է, ոչ մի շարժ չկա: Պատերազմում, ասում են, շահում է այն զորավարը, ով նկատում է հակառակորդի ցայտնոտը և օգտվում է խուճապից: Մենք խուճապի մեջ ենք. ժամանակը գնաց:

Վասակ Սյունի

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին