▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է նշանակում՝ «ի՞նչ է լինելու» հարցը կամ ի՞նչի է թշնամին ակտիվացել

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Ներվայնանում եմ, որ ամեն գիշեր սահմանին լարվածությունից հետո մեյդան են հելնում լրատվականների վերլուծաբաններ ու մի քանի մթոմ քաղաքառազմաադրբեջանագետներ ու հայտնում են դարի ամենախելացի միտքը. «Հնարավոր է պատերազմ լինի», կամ «Թշնամին ակտիվացել է, ի՞նչ է լինելու»: 

Ոնց որ անգրագետների հավաքածու լինի, ոնց կարա իրեն ինչ-որ բանի գետ մարդը հելնի ու խոսալուց օգտագործի «Հնարավոր է», «Միգուցե» բառերը... Այ անխելքներ, մի բան ասելուց պիտի հստակ հիմնավորում ունենաք, թե չէ սահմանամերձ գյուղերի երեխեքն էլ են կարում ձեր նման անալիզ անեն... Ձեններդ կտրեք ու 1-ին դասարանի մակարդակի վերլուծություններ մի արեք: 

Ինչ է նշանակում՝ «ի՞նչ է լինելու» հարցը կամ ի՞նչի է թշնամին ակտիվացել: 
Էտ հարցի պատասխանը չիմացողների համար ասենք, որ թշնամին երբեք պասիվ չի եղել, ամեն Աստծու օր ամեն Աստծու վայրկյանը հնարավոր է պատերազմ լինի, երբ դու ունես էդքան թշնամիներ.... 

Ասածս ինչա՝ ձեններդ կտրեք էլի, զզվցրիք արդեն, ամեն օր նույն ցնդաբանությունները, նույն անասուն կարծիքները նույն անգրագետ քաղաքագետներից:

 

Անկախ Հայաստան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին